Վերջին տարիներին հայկական ֆուտբոլում սովորական դեպք է դարձել առաջնության ընթացքում ակումբների դուրս մնալը կամ առաջնության ավարտից հետո լուծարումը:
Ամենայն հավականությամբ, ընթացիկ մրցաշրջանը նույնպես կավարտվի ավելի քիչ թիմով, քան այնքանով, որքանով սկսվել է:
Խոսքը «Լեռնային Արցախի» մասին է: ArmSport-ի տեղեկությունների համաձայն, ակումբը կարող է չշարունակել ելույթները ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ձմեռային դադարից առաջ «Լեռնային Արցախը» 21 միավորով 7-րդն է: