Ֆրանսիացի մարզիչ Դիդյե Դեշամը վրդովված է, որ որոշ ֆրանսիացիներ երկրպագելու են հարձակվող Լիոնել Մեսսիին Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում:
«Արգենտինացիներն ու Մեսսին ցանկանում են տիտղոս. Ֆրանսիայում կան մարդիկ, ովքեր երկրպագելու են նրանց: Բայց մենք կփորձենք տխրեցնել նրանց, մենք նույնպես ցանկանում ենք տիտղոս, մենք նպատակ ունենք»,- Դեշամի խոսքերն է մեջբերում ANSA-ն:
ԱԱ-2022-ի եզրափակչում կհանդիպեն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։ Խաղը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 18-ին։