ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Լիոնել Մեսսի-Կիլիան Մբապե դիմակայության մասին։
Արգենտինացի մասնագետը երկու խաղացողների հետ էլ ծանոթ է ՊՍԺ-ում համատեղ աշխատանքից: Դեկտեմբերի 18-ին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները կհանդիպեն Աշխարհի առաջնության եզրափակիչում։
«Մեսսին յոթ «Ոսկե գնդակ» է ստացել, իսկ Մբապեն արդեն աշխարհի չեմպիոն է և կարող է շատ բանի հասնել ապագայում: Կարծում եմ՝ Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է, իսկ Մբապեն՝ այն դառնալու փուլում գտնվող խաղացող։
Մբապեն սիրում է խաղալ՝ ստանալով բաց տարածություն, մինչդեռ Մեսսին լավն է բոլոր պայմաններում, նա է բնորոշում խաղը։ Նրանք տարբեր խաղացողներ են, բայց ցանկացած ֆուտբոլասեր տոմս կգնի նրանց գործողության մեջ տեսնելու համար»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում 90min-ը: