Մարոկկոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին խոսել է ԱԱ-2022-ի երրորդ տեղի համար խաղում Խորվաթիայից կրած պարտության մասին (1:2):
«Մենք պետք է դասեր քաղենք այս աշխարհի առաջնությունում մեր խաղից: Ուրախ ենք, որ չորրորդն ենք դարձել։ Շնորհավորում եմ Խորվաթիային արժանի երրորդ տեղի համար:
Մենք հետևություններ կանենք և ավելի ուժեղ կվերադառնանք»,- ասել է Ռեգրագին։