Կատարում ընթացող աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար խաղում Խորվաթիայի հավաքականը մրցում է Մարոկկոյի հետ։
Խորվաթները 7-րդ րոպեին պաշտպան Յոշկո Գվարդիոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ Րոպեներ անց մարոկկացիները վերականգնեցին հաշվի հավասարությունը։ 35-րդ րոպեի դրությամբ հաշիվը 1։1 է։ OptaSports-ի համաձայն՝ Գվարդիոլը դարձել է Խորվաթիայի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում աշխարհի առաջնությունում (20 տարեկան 328 օրական):
Գվարդիոլը շրջանցեց հարձակվող Իվիցա Օլիչին, որը 2002 թվականին գրավել էր Իտալիայի հավաքականի դարպասը՝ 22 տարեկան 267 օրական հասակում։