Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է ԱԱ2022-ի՝ Արգենտինա — Ֆրանսիա եզրափակիչ խաղի սպասելիքներով։
« Երկու թիմերն էլ կիսաեզրափակիչում հաղթեցին նույն սցենարով: Պաշտպանությունում երկու թիմերն էլ նույն կերպ են գործում: Թիմերն ունեն տաղանդավոր խաղացողներ, ինչպիսիք են Մբապպեն, Գրիզմանը, Դեմբելեն, Մեսսին և Ալվարեսը: Հաշվի առնելով թիմերի ներուժը՝ եզրափակիչը հավասար և մրցունակ տեսք պետք է լինի: Մենք անպայման զվարճանալու ենք»,- գրել է Անչելոտին։
Աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիան կմրցի Արգենտինայի հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։