Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆ Մուկոկոյի գործակալ Պատրիկ Ուիլյամսը հայտարարել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների մասին։ Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։
«Ես կարող եմ հաստատել, որ մենք ներկայումս մոտ չենք «Բորուսիայի» հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ համաձայնության», — Ուիլյամսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստ է ձմռանը խաղացող ձեռք բերել։
Ընթացիկ մրցաշրջանում Մուկոկոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։