Ֆրանսիայի և «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն ասել է, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ուրախ է իր և Ժյուլ Կունդեի համար, քանի որ նրանք դուրս են եկել աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ։
«Չավին ուրախացրեց ինձ և ասաց, որ ես պետք է շարունակեմ անել այն, ինչ անում եմ, և որ նա շատ ուրախ է ինձ և Կունդեի համար։ Նա կապ է պահպանել մեզ հետ»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը Արգենտինայի և Ֆրանսիայի միջև կկայանա «Լուսայլ» մարզադաշտում կիրակի օրը՝ դեկտեմբերի 18-ին: