«Չելսին» ցանկանում ձեռք բերել «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսին: Հայտնում է Express-ը։
«Կապտանռնագույնները» 25-ամյա ֆուտբոլիստին կարող են գնել կա՛մ հունվարին ցածր գնով, կա՛մ հաջորդ ամառ՝ անվճար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» պատրաստ է առաջարկ անել կիսապաշտպանին ձեռք բերելու համար, իսկ «Բարսելոնան» որոշել է չգնել բելգիացուն։
Հայտնի է նաև, որ Տիլեմանսը պայմանագրի ավարտից հետո որոշել է հեռանալ «Լեսթերից»: Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: