ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին նորից հաստատել է, որ ուզում է Լիոնել Մեսսին մնա ակումբում։
«Հազարերորդ անգամ հաստատում եմ, որ Մեսսին շատ երջանիկ է ՊՍԺ-ում։ Կարծում եմ՝ նա ուզում է մնալ։
Կքննարկենք դա աշխարհի առաջնությունից հետո»,- ասել է Ալ-Խելաիֆին Rothen s’enflamme-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք՝ Լիոնել Մեսսին դեկտեմբերի 18-ին Արգենտինայի հավաքականի կազմում կմասնակցի ԱԱ-2022-ի եզրափակչին՝ մրցելով Ֆրանսիայի դեմ։