Ֆրանսիայի հավաքականի հինգ ֆուտբոլիստներ բաց են թողել թիմի դեկտեմբերի 16-ի մարզումը, հայտնում է L’Equipe-ը։
Հիվանդության պատճառով շարքից դուրս են եկել պաշտպաններ Ռաֆայել Վարանը, Իբրահիմա Կոնատեն և հարձակվող Քինգսլի Կոմանը:
Կիսապաշտպան Աուրելիեն Չուամենին և պաշտպան Թեո Էրնանդեսը թեթեւ վնասվածքների պատճառով հանգիստ են ստացել։
Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կխաղա Արգենտինայի հետ դեկտեմբերի 18-ին։