Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը պատասխանել է ազգային հավաքականի ավագ Լուկա Մոդրիչի ապագայի մասին հարցին.
«Հուսով եմ, որ Լուկան կմնա մեզ հետ, իրականությունն այն է, որ նա պետք է լինի մեր թիմի անդամը, և ես անհամբեր սպասում եմ դրան, բայց, իհարկե, որոշումն իրենն է»,- Դալիչի խոսքը մեջբերում է Jutarnji List-ը։
2024 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Լուկա Մոդրիչը կդառնա 38 տարեկան։
Խորվաթիայի հավաքականը դեկտեմբերի 17-ին Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար կխաղա Մարոկկոյի հետ: