Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել է ելույթ ունենալ ԱԱ-2022-ի եզրափակչից առաջ, բայց մերժում է ստացել։
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ ՖԻՖԱ-ն մերժել է Զելենսկիի՝ եզրափակչից առաջ ամբողջ աշխարհում խաղաղության վերաբերյալ ուղերձով հանդես գալու խնդրանքը։
Զելենսկիի գրասենյակում զարմացած են ՖԻՖԱ-ի որոշումից։ «Կարծում էինք՝ ՖԻՖԱ-ն ցանկանում է իր հարթակն օգտակար բաների համար օգտագործել»,- հայտնել է աղբյուրը։