Արգենտինայի հավաքականի դարպասպաահ Էմիլիանո Մարտինեսը Լիոնել Մեսսիին համարում է բոլոր ժամանակների լավագույն խաղացողը։
— Ո՞ւմ եք համարում բոլոր ժամանակների լավագույն խաղացող՝ Մեսսիի՞ն, թե՞ Ռոնալդուին:
— Կարի՞ք կա, որ ես պատասխանեմ այս հարցին: Իհարկե, Մեսսի, և ինձ չեն ստիպել, որպեսզի այսպես պատասխանեմ։ Ինձ համար դա պարզապես Մեսսին է: Բոլորը գիտեն, որ նա որպես ֆուտբոլիստ ավելի լավն է, քան Ռոնալդուն։ Լեոն ծնվել է որպես հրաշագործ»,- Արգենտինայի և «Աստոն Վիլլայի» դարպասապահի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։