ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե երբ կանցկացվի աշխարհի ակումբային առաջնությունը նոր ձևաչափով։
«Աշխարհի ակումբային նոր առաջնությունը կկայանա 2025 թվականին, որին կմասնակցի 32 թիմ։ Կանանց աշխարհի ակումբային առաջնության պլաններ կան»,- ասել է Ինֆանտինոն։
«Չելսին» աշխարհի ակումբային առաջնության գործող հաղթողն է: Եզրափակիչ խաղում լոնդոնյան թիմը հաղթել է «Պալմեյրասին» (2:1):