Անտուան Գրիզմանը ԱԱ 2022-ի եզրափակիցչից առաջ խոսել է Լիոնել Մեսսիի մասին։
Գրիզմանն իր նախկին թիմակից՝ Ադիլ Ռամիի հետ զրույցում, խոսել է սպասվող եզրափակչի և արգենտինացիների ավագ Լեո Մեսսիի մասին։
«Ինքդ էլ գիտես, որ դժվար եզրափակիչ է լինելու: Լեո Մեսսի, արգենտինացիներով լի մարզադաշտ: Բայց մենք թիմ ու մարզիչ ունենք նման խաղերի համար։ Կարող եք վստահել մեզ, մենք պատրաստ կլինենք ու լավ մարզավիճակում կլինենք։
Մեզ շատ լավ հանդիպում է սպասվում։ Արգենտինան բարդ մրցակից է, նրանք հիանալի աշխատանք են կատարել։ Լեոն հիանալի գործեց կիսաեզրափակիչում։ Զգում ենք, որ նա լավ մարզավիճակում է։ Մեզնից է կախված, թե որքան լավ կպատրաստվենք այս հանդիպմանը»,- ասել է Ֆրանսիայի և «Ատլետիկոյի» հարձակվողը:
Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը Ֆրանսիայի և Արգենտինայի միջև կկայանա կիրակի՝ դեկտեմբերի 18-ին։