Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը կիսվել է 2022 թվականի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար Մարոկկոյի դեմ խաղի սպասելիքներով։
Դեկտեմբերի 13-ին խորվաթներն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում պարտվեցին Արգենտինային (0:3):
Դեկտեմբերի 14-ին, Մարոկկացիները ԱԱ-2022-ի 1/2 եզրափակչի երկրորդ խաղում պարտվեցին ֆրանսիացիներին (0:2):
«Երրորդ տեղի համար հանդիպումը մեզ համար մեծ եզրափակիչ է։ Պետք է ամեն կերպ պատրաստվենք, դա մեծ խնդիր է, եթե վերցնենք բրոնզե մեդլաները, հիանալի կլինի։ Ամեն ինչ կանենք հաղթելու համար»,- Դալիչի խոսքը մեջբերում է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։