«Փյունիկ Ակադեմիայի» ֆուտբոլիստ Նարեկ Սիմոնյանը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի For Players նախագծի նոյեմբեր ամսվա «Լավագույն Ուսանող», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
UEFA For Players նախագիծը իրենից ներկայացնում է 8 տեսական մոդուլից բաղկացած կուրս, որով խաղացողները ուսումնասիրում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար կենսական հարցերը դաշտից դուրս, ինչպես օրինակ` ֆինասների տնօրինում, ինչով զբաղվել կարիերայի ավարտից հետո և այլն:
«Մեր ֆուտբոլիստը մեկ ամսում անգլերենով անցել է գրեթե ամբողջ կուրսը ու շրջանցել Մադրիդի «Աթլետիկոյից» ու իտալական «Նապոլիից» իր մրցակիցներին»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։