«Չելսիի» և Իռլանդիայի հավաքականի նախկին խաղացող Դամիեն Դաֆֆը 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից առաջ ասել է, որ տեղին չէ համեմատել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին։ Երկու ֆուտբոլիստներն էլ խաղում են ՊՍԺ-ում:
«Որքա՞ն լավն է Մեսսին: Նրա լավագույն տարիները եղել են այն ժամանակ, երբ նա 23, 24, կամ 25 տարեկան էր։ Մբապպեն նույնիսկ Մեսսիի խաղակոշիկների քուղերը կապելու համար պիտանի չէ։
Մբապեն դեռ չի էլ մոտեցել նրան։ Ահա թե որքան լավն էր Մեսսին: Մեսսին լավագույնն է աշխարհում»,- Դաֆֆի խոսքն է մեջբերել RTE-ն:
Արգենտինա — Ֆրանսիա հանդիպումը կկայանա կիրակի՝ դեկտեմբերի 18-ին, «Լուսայիլ» մարզադաշտում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 19։00-ին։