Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Մարոկկոյի նկատմամբ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի խաղում։
«Երբ հասնում ես ցանկալի արդյունքի, դա միշտ մեծ հպարտության աղբյուր է: Այս խաղը վերջին քայլն էր կիրակի օրը կայանալիք եզրափակիչից առաջ։ Հեշտ չէր, բայց որակի, փորձի ու մտածողության համադրման շնորհիվ մենք հասանք մեր նպատակին։ Որպես մարզիչ՝ ինձ գոհացնում է առաջին հերթին այն խաղացողների խումբը, որն իմ տրամադրության տակ է։
Մեսսին փայլեց մրցաշարի հենց սկզբից։ Չորս տարի առաջ ես արդեն պատկերացնում էի նրա դերը խաղադաշտում, և նա վերածվեց կենտրոնական հարձակվողի մեր դեմ խաղում… Նա շատ է խաղում գնդակով, նա իսկապես շատ ուժեղ է: Մենք կփորձենք հնարավորինս սահմանափակել նրա ազդեցությունը, ինչպես նրանք կփորձեն նույնը անել մեր որոշ խաղացողների հետ»,- Դեշամի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Եզրափակիչ խաղում Ֆրանսիան դեկտեմբերի 18-ին կխաղա Արգենտինայի հետ։