ՊՍԺ-ն շարունակում է տարբերակներ փնտրել հաջորդ մրցաշրջանում թիմի կազմն ուժեղացնելու համար:
ՄՅՈՒ-ի հաձակվող Մարկուս Ռեշֆորդը թիմի գլխավոր տրանսֆերային նպատակն է, հայտնում է Bild-ը։ Փարիզյան ակումբը պատրաստ է մեկ մրցաշրջանի համար նրան վճարել 50 միլիոն եվրո աշխատավարձ։
Նման աշխատավարձը նրան կդարձնի մոլորակի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը։ Ռեշֆորդն այդ առումով նոր թիմում զիջելու է միայն Մբապեին, Մեսսիին և Նեյմարին։
Ինքը՝ Ռեշֆորդը, դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ շուտով ավարտվում է և, ամենայն հավանականությամբ, ակումբը կերկարաձգի այն մինչև 2024 թվականը (ֆուտբոլիստի պայմանագրում կա նման կետ):