«Միլանի» պորտուգալացի կիսապաշտպան Ռաֆաել Լեաուի ապագան անորոշ է մնում։
Երբ խաղացողը Պորտուգալիայի հավաքականի հետ Կատարում մասնակցում էր աշխարհի առաջնությանը, «Չելսին» 70 մլն եվրոյի չափով առաջարկ է արել իտալական ակումբին, բայց մերժվել է, քանի որ «Միլանը» 150 մլն է պահանջել, որը մոտ է խաղացողի հրաժարագնին։ Այս մասին հաղորդում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ինսայդերի տեղեկացմամբ՝ Լեաուն ինքն այս պահին չի ուզում երկարաձգել «ռոսսոներիների» հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2024-ի ամռանը։ Բացի «Չելսիից» նրանով հետաքրքրվում են նաև «Ռեալը» և «Ման Սիթին»։