«Փյունիկի» հարձակվող Լուկա Յուրիչիչը ճանաչվել է Fastex ՀՊԼ-ի նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող։
Ֆուտբոլիստը նախորդ ամիս անցկացրած 5 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։
Հաղթողը որոշվել է փորձագետների եւ երկրպագուների քվեարկությամբ։
Հիշեցնենք՝ նոյեմբերի լավագույն մարզիչ ճանաչվել էր «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։