Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ տեսնում է ազգային հավաքականի նմանությունը Մադրիդի «Ռեալի» հետ։
«Կարելի է ասել, որ մենք ունենք նույն ԴՆԹ-ն, ինչ «Ռեալը», քանի որ մենք միշտ գնում ենք մինչև վերջ և երբեք չենք հանձնվում:
Բոլորը չեն ակնկալում, որ մենք ինչ-որ բան կանենք, քանի որ այս մրցաշարի ֆավորիտ են տեսնում այլ թիմերի, բայց մենք դրա հետ կապված խնդիրներ չունենք»,- ասել է Մոդրիչը EL Chiringuito-ին:
Խորվաթիայի հավաքականն ԱԱ-ի կիսաեզրափակչում կհանդիպի Արգենտինայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին։