Փիրս Մորգանը պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի Instagram-ում Կիլիան Մբապեի մեկնաբանությանը։
Պորտուգալիայի հավաքականի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալուց հետո հարձակվողը գրել է.«Ես երազում էի Պորտուգալիայի հավաքականի կազմում Աշխարհի առաջնությունում հաղթելու մասին, բայց երազանքն այդպես էլ չիրականացավ»։ Մբապեն այդ գրառման մեկնաբանություններում գրել է. «👑🙏🐐»։
Այծի էմոջին նշանակում է ՝G.O.A.T (Բոլոր ժամանակների մեծագույնը, բոլոր ժամանակների լավագույն խաղացողը):
«Ֆուտբոլիստը, ով այժմ լավագույնն է աշխարհում, ողջունում է այն մարդուն, ում նա անվանում է թագավոր և բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ: Դրանով ամեն ինչ ասված է»,- գրել է հեռուստահաղորդավարը, ով վերջերս սկանադալային հարցազրույց է վերցրել Ռոնալդուից: