Հարավային Կորեայի հավաքականի և «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջաեն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում, հայտնում է Sunday Mirror-ը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ընթացիկ մրցաշրջանում Կիմ Մին Ջաեն անցկացրել է 20 հանդիպում և դարձել է 2 գոլի հեղինակ իտալական թիմի կազմում։
Նա նաև 3 հանդիպում է անցկացրել Կատարում ընթացող Աշխարհի առաջնությունում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։