Իսպանացի մրցավար Անտոնիո Միգել Մատեու Լաոսն այլևս նշանակումներ չի ստանա Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության հանդիպումներին։ Այս մասին հայտնում է Tiempo de Juego-ն։
45-ամյա Լաոսն աշխատել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչ Նիդեռլանդներ-Արգենտինա խաղում, որտեղ ընդհանուր առմամբ 17 դեղին քարտ է ցույց տվել՝ սահմանելով Աշխարհի առաջնությունների հակառեկորդ։
Այդ խաղից առաջ Լաոսը համարվում էր ԱԱ-2022-ի եզրափակիչի նշանակման գլխավոր հավակնորդներից մեկը։
Սակայն ՖԻՖԱ-ն, ըստ աղյուրի, որոշել է այլևս չվստահել իսպանացուն սպասարկել մրցաշարի հանդիպումներ։