«Հերենվենի» և Նիդեռլանդների հավաքականի դարպասապահ Անդրիս Նոպերտը խոստովանել է, որ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Արգենտինային պարտվելուց հետո (2:2, 3:4՝ 11 մետրանոց) մտածել է, որ կարող է այլևս չխաղալ թիմում:
28-ամյա դարպասապահը Նիդեռլանդների հավաքականի կազմում իր նորամուտը նշել է Աշխարհի առաջնությունում՝ 5 հանդիպում անցկացնելով մրցաշարում և բաց թողնելով 4 գոլ՝ չհաշված գնդակները 11 մետրանոց հարվածաշարում։
«Գուցե սա իմ վերջին հանդիպումն էր ազգային հավաքականում։ Այո, ես այդ մասին մտածել եմ Արգենտինայի դեմ խաղից հետո։
Մանկուց երազում էի նման փորձի մասին, բայց վերջին տարիներին այս երազանքը ինչ-որ տեղ շատ հեռու էր։ Անկեղծ ասած, այն նույնիսկ գոյություն չուներ:
Շնորհակալ եմ վան Գալին իմ երազանքն իրականացնելու համար։ Մեկ այլ մարզչի դեպքում ես, հավանաբար, այդ հնարավորությունը չէի ունենա»,- ասել է Նոպերտը Nu.nl-ին։