Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ, Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Իկեր Կասիլյասը խոսել է այն մասին, թե որ թիմին կուզենար տեսնել ԱԱ-2022-ի հաղթող։
Կատարում ընթացող Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչները կանցկացվեն դեկտեմբերի 13-ին և 14-ին։ Առաջին խաղում Արգենտինան կխաղա Խորվաթիայի հետ, իսկ երկրորդում Ֆրանսիան կհանդիպի Մարոկկոյի հետ։
«Կցանկանայի, որ Աշխարհի առաջնությունը հաղթեր մի թիմ, որը երբեք չի եղել չեմպիոն, ինչպես Մարոկկոն և Խորվաթիան: Բայց մրցաշարում կան նաև ֆուտբոլային երկար ավանդույթներ ունեցող թիմեր, ինչպիսիք են Արգենտինան և Ֆրանսիան՝ աշխարհի գործող չեմպիոնները, նրանք շատ լավ սերունդ ունեն:
Հուսով եմ, որ նրանք հիանալի հանդիպումներ կանցկացնեն, և այն թիմը, որը հաղթեց բոլոր յոթ խաղերում, կլինի մրցաշարի լավագույն թիմը»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերել Sport.es-ը։