Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) հետ է կանչել Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը դադարեցնելու որոշումը։
Կիրիլ Շևչենկոն ճանաչվել է ֆեդերացիայի նախագահ։ Ասոցիացիան սեպտեմբերին դադարեցրեց Ուկրաինայի անդամակցությունը՝ դա բացատրելով ազգային ֆեդերացիայի աշխատանքին պետական միջամտությամբ։
Միջազգային Oլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2019 թվականից չի ճանաչում IBA-ն։ ՄՕԿ-ի և ասոցիացիայի միջև հարաբերությունները սրվել են այս տարի մի շարք որոշումների ֆոնին:
Բացի Ուկրաինայի ֆեդերացիայի անդամակցության կասեցումից, ասոցիացիան հանել է նաև ռուս և բելառուս մարզիկների միջազգային մրցումներին մասնակցելու արգելքը՝ հակառակ ՄՕԿ-ի առաջարկին։