Մարկուս Ռեշֆորդը Կիլիան Մբապեին «արքա» է անվանել։
Անգլիայի հավաքականի հարձակվողը Instagram-ում գրառում է կատարել 2022 թվականի Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո։ 1/4 եզրափակիչում բրիտանացիները պարտվեցին Ֆրանսիային (1:2):
Ֆրանսիացի հարձակվողը սոցցանցերի մեկնաբանություններում աջակցել է Ռեշֆորդին՝ տեղադրելով սրտի էմոձի։
«Հաջողություն մրցաշարի մնացած հատվածում, եղբայր: Հաղթիր բոլորին, արքա»,- ՊՍԺ-ի ֆուտբոլիստին պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը: