Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը դիմել է ազգային հավաքականի նախկին մարզիչ Տիտեին, ով լքել է զբաղեցրած պաշտոնը ԱԱ-2022-ից դուրս մնալուց հետո։ Բրազիլացիները քառորդ եզրափակչում պարտվել են Խորվաթիային (1:1, 2:4՝ 11 մետրանոցներով):
«Մենք բազմիցս խաղացել ենք միմյանց դեմ։ Դուք նույնիսկ վատ բաներ եք ասել իմ մասին: Բայց ճակատագիրը այնքան ծիծաղելի է, այնպես չէ՞: Դուք նշանակվեցիք մարզիչ, իսկ ինձ տվեցիք 10-րդ համարը։ Ես քեզ ճանաչեցի որպես մարզիչ, բայց որպես մարդ Դուք շատ ավելի լավն եք։
Ես գրում եմ սա, որպեսզի բացահայտ շնորհակալություն հայտնեմ Ձեզ այն ամենի համար, ինչ Դուք տվել եք մեզ։ Դուք միշտ կլինեք լավագույն մարզիչներից մեկը, որին ես երբևէ ունեցել եմ կամ կունենամ, ես միշտ կաջակցեմ Ձեզ։
Մենք հիանալի պահեր ունեցանք, բայց եղան նաև պահեր, որոնք մեզ շատ ցավ պատճառեցին, և Աշխարհի առաջնությունից այս դուրս մնալը դեռ երկար ժամանակ կվնասի մեզ։ Դուք արժանի եք այս գավաթին, մենք բոլորս արժանի ենք դրան այն ամենի համար, ինչ արել ենք և տվել՝ փորձելով հասնել մեր ամենամեծ երազանքին: Բայց Աստված չուզեց, որ այսպես լիներ։ Մեզ համբերություն է պետք։
Շնորհակալությո՜ւն, պրոֆեսոր Տիտե: Ձեր արտահայտություններից մեկը ես երբեք չեմ մոռանա՝ «ուժեղ եղեք հոգեպես»,- գրել է Նեյմարը սոցցանցերում։