Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է տեղափոխվել MLS։
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ազարն ավելի վաղ հայտարարել էր, որ կհեռանա մադրիդյան ակումբից, եթե ղեկավարությունն իրեն դա խնդրի։ Ազարի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում վեց հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: