Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման սոցցանցերի իր էջերում աջակցել է ազգային թիմին։ Ֆրանսիացիները ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում 2-1 հաշվով հաղթեցին Անգլիային` դուրս գալով կիսաեզրափակիչ։
«Դե, տղանե՛ր։ Եվս երկու խաղ, մենք գրեթե հասել ենք նպատակին․․․ես ձեզ հետ եմ։ Առա՛ջ»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ Բենզեման աշխարհի առաջնությունը բաց է թողնում վնասվածքի պատճառով։