Լրագրող Պիրս Մորգանը, որին Կրիշտիանու Ռոնալդուն սկանդալային հարցազրույց էր տվել ՄՅՈՒ-ի մասին, թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին ծաղրածու է անվանել։
Մորգանը թվիթերյան իր էջում գրել է մասնագետի խոսքերը Ռոնալդուի մասին․ «Երբ նա լավ մարզավիճակում է, լավ խաղացող է» և մեկնաբանել է․ «Դժվար է պատկերացնել, թե Ռոնալդուն ինչո՞ւ է անհարգալից վերաբերվում այս ծաղրածուին, այնպես չէ՞»։
Ռոնալդուի հարցազրույցից հետո ՄՅՈՒ-ն խզեց նրա հետ պայմանագիրը։