«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայերը ԱԱ-2022-ից դուրս մնալուց հետո դիմել է երկրպագուներին և շնորհակալություն հայտնել անգլիական թիմի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին․
«Անցած երեկոն մեզ ցավ պատճառեց։ Մենք թևաթափ ենք եղել։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել Գարեթ Սաութգեյթին, որը պահպանեց հավատն իմ հանդեպ։ Ես սիրում եմ իմ երկիրը և հույս ունեմ, որ մենք կարողացել ենք այնպես անել, որ դուք հպարտ լինեք»,- գրել է Մագուայերը սոցիալական ցանցի իր էջերում։
Անգլիայի հավաքականը քառորդ եզրափակչում 1-2 հաշվով պարտվել է Ֆրանսիային։ ԱԱ-2022-ի կիսաեզրափակչում ֆրանսիացիները կմրցեն Մարոկկոյի հետ։