Սերժի Բուսկետսը մոտ ժամանակներս պետք է որոշում կայացնի «Բարսելոնայում» իր ապագայի հետ կապված։
34-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը կավարտվի ամռանը։ Մոտ ժամանակներս նա մտադիր է որոշել, թե ինչ կանի ապագայում։
Diario Sport-ի տեղեկություններով, Չավին ցանկանում է, որ Բուսկետսը երկարաձգի պայմանագիը։
Սակայն եթե Սերժին որոշի մնալ, նա ստիպված կլինի համաձայնել աշխատավարձի զգալի նվազեցման։ Խոսքը կարող է կրկնակի նվազեցման մասին լինել։