Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջորդան Հենդերսոնն արհամարհել է հարձակվող Կիլիան Մբապեին և չի սեղմել նրա ձեռքը ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի՝ Ֆրանսիայի դեմ խաղից առաջ։
Միջադեպը տեղի է ունեցել խաղի մեկնարկից առաջ, երբ երկու թիմերը պատրաստվել են դուրս գալ խաղադաշտ։ Մբապեն ձեռքը պարզել է, որպեսզի ողջունի անգլիացունմ, սակայն վերջինս չի արձագանքել և չի նայել ֆրանսիացու կողմը։
Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն այս արարքին հեգնալից ժպիտով է արձագանքել։
Ֆրանսիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթանակ է տարել Անգլիայի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։