«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մտադիր չէ ավարտել կարիերան լրջագույն վնասվածքից հետո, հայտնում է Bild-ը։
Գերմանացի դարպասապահն ավելի վաղ ոտքի կոտրվածք էր ստացել՝ դահուկներով սահելիս։ Նա արդեն վիրահատվել է։
Աղբյուրի փոխանցմամբ, Նոյերը ցանկանում է հաջորդ մրցաշրջանին շարք վերադառնալ և նորից դառնալ «Բավարիայի» հիմնական դարպասապահը։
36-ամյա դարպասապահը նաև ցանկանում է հանդես գալ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում, որը կանցկացվի Գերմանիայում։
Ֆլիկը ցանկանում է, որ Նոյերը լինի Գերմանիայի հիմնական դարպասապահը Եվրո-2024-ին․ նա կլինի 38 տարեկան