Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Ֆրանսիայից կրած պարտության մասին։
Անգլիացի հարձակվողը գոլ է հեղինակել 11-մետրանոցից, սակայն խաղավարտին նշանակված մյուս 11-մետրանոցից վրիպել է․
«Միանգամայն վշտացած եմ։ Մենք արեցինք ամեն հնարավոր բան, և ամեն ինչ փչացավ մի փոքր բանի պատճառով, որի ամբողջ պատասխանատվությունը ես եմ կրում։
Սրանից չես փախչի, դա ցավ է պատճառում։ Որոշ ժամանակ պետք կլինի այս վերքերը բուժելու համար, բայց սա սպորտի մի մասն է»,- գրել է Քեյնը սոց․ցանցի իր էջերում։