Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը մեկնաբանել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի՝ Անգլիայի դեմ խաղը (2-1).
«Հիանալի պայքար էր անգլիական հրաշալի թիմ դեմ, որը մեզ բարդ իրավիճակում դրեց։ Հերթական անգամ համբերության և ցավի միջոցով ֆրանսիական հավաքականը կարողացավ բարձրացնել նշաձողը և ապացուցել, որ հոգեբանորեն պատրաստ է ամեն ինչի։ Ահա, թե ինչն է կարևոր՝ մեզ համար ամեն ինչ հնարավոր Է։
Հիանալի երեկո էր, և մենք պետք է վայելենք այս հաջողությունը, իսկ հետո սկսենք պատրաստվել Մարոկկոյի դեմ բարդ խաղին։ Չի կարելի ետքայլ կատարել, մենք մրցակցային պայքարի ամենախորքում ենք։
Անգլիայի դեմ խաղում Քեյնը 2-1 հաշվի պայմաններում չիրացրեց 11-մետրանոցը։ Դա լավ էր Ֆրանսիայի համար, բայց ինձ համար միշտ ցավալի է տեսնել, թե ակումբակիցս որքան ճնշված է լինում խաղից հետո։ Պետք է կարողանալ ուրախանալ հաղթանակներով, բայց նաև կարևոր է հարգել մրցակցին։ Ես հարգում եմ Հարիին, և ինձ համար ցավալի էր նրան այդ վիճակում տեսնելը։ Ամեն դեպքում սա ֆուտբոլ է, մենք շարունակում ենք առաջ շարժվել»,- Լյորիսի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։