Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը պատմել է, որ Կատար է ժամանել վնասվածքով․
«Ցավում եմ, քանի որ խաղում եմ ցավազրկումներով, որոնք ներարկում են ծնկիս։ Գլխավոր մարզիչն ու թիմակիցներս միշտ աջակցել են ինձ։ Ես շփվել եմ Սիմոնե Ինձագիի և «Ինտերի» տնօրենների հետ և շնորհակալ եմ նրանց՝ իրենց ցույց տված աջակցության համար։
Ակնհայտ է, որ Խորվաթիայի դեմ խաղը հեշտ չի լինելու։ Նրանք շատ որակյալ և փորձառու ֆուտբոլիստներ ունեն։ Պետք է հարգել ԱԱ-ի գործող ֆինալիստին։
Բրազիլիայի հավաքականի դուրս մնալը հարված էր ամբողջ ամերիկյան ֆուտբոլի համար, բայց մենք պետք է մտածենք մեր մասին։ Լավ է, որ մենք հասել ենք մինչև այս փուլ»,- Մարտինեսի խոսքերն է փոխանցում Sportitalia-ն։
Հիշեցնենք Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականների միջև ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչը կկայանա երեքշաբթի՝ դեկտեմբերի 13-ին։ Խաղի մեկնարկը 23։00-ին է։