Իլոն Մասկը շնորհավորել է Մարոկկոյի ազգային հավաքականին ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։
Մարոկկացիները Կատարի մրցաշարի 1/4 եզրափակչում հաղթեցին Պորտուգալիային (1:0) և դարձան աֆրիկյան առաջին հավաքականը, որը դուրս եկավ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
«Շնորհավորում եմ, Մարոկկո»,- սոցցանցի իր էջում գրել է Մասկը, ով նաև Twitter-ի սեփականատերն է։
Նախկինում Մասկը նույն կերպ շնորհավորել էր Ճապոնիային՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու կապակցությամբ։