«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը մեկնաբանել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Մարոկկոյից կրած պարտությունը (0:1) և իր թիմի դուրս մնալը մրցաշարից։
«Գլուխը բարձրացնելու կամ իջեցնելու կարիք չկա։ Հիմա բոլորը պետք է հետևություններ անեն այս Աշխարհի առաջնությունից, գնան տուն՝ իրենց ընտանիքի մոտ, քանի որ մենք վաղուց չենք տեսել մեր հարազատներին։
Այս պահին կարևոր է հոգեբանորեն վերականգնվել: Մեր թիմը կվերադառնա և լավագույնս կարձագանքի տեղի ունեցածին։
Շատ դժվար և տխուր է ընդունել այս արդյունքը։ Ես ոչինչ չունեմ ասելու իմ գործընկերների մասին. նրանք բոլորն էլ ֆանտաստիկ խաղացին մրցաշարի հենց սկզբից, բայց ինչ-որ մեկը կարող էր ավելին անել նվիրվածության առումով»,- Ֆերնանդես Օ Ջոգոյի խոսքերն է մեջբերում