Ջորջինա Ռոդրիգեսը քննադատել է Սանտուշի՝ Կրիշտիանու Ռոնալդուին Մարոկկոյի հավաքականի հետ խաղում պահեստայինների նստարանին թողնելու որոշումը։
Պորտուգալիան 1/4 եզրափակչում պարտվել է Մարոկկոյին (0:1): Ռոնալդուն հանդիպումը մեկնարկեց պահեստայինների նստարանին և խաղադաշտ մտավ 51-րդ րոպեին։
«Քո ընկերն ու մարզիչն այսօր սխալ որոշում կայացրեց: Այն ընկերը, ում մասին այնքան հիացմունքի և հարգանքի խոսքեր ասացիր։ Նա, ով, բաց թողնելով քեզ խաղադաշտ, տեսավ, թե ինչպես է ամեն ինչ փոխվում։ Բայց արդեն ուշ էր։
Դուք չեք կարող թերագնահատել Աշխարհի լավագույն խաղացողին, ձեր ամենահզոր զենքին: Շատ ավելի քիչ արժե կանգնել մեկի կողքին, ով արժանի չէ դրան: Կյանքը մեզ դասեր է տալիս։ Այսօր մենք չենք պարտվում, այլ սովորում ենք։ Մենք հիանում ենք քեզանով»,- սոցցանցերում գրել է Ռոնալդուի հարսնացուն։