Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան մեկնաբանել է թիմի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալը։ Պորտուգալացիները 1/4 եզրափակչում նվազագույն հաշվով պարտվեց Մարոկկոյին։
«Իսկապես բարդ խաղ էր մրցունակ, ագրեսիվ թիմի դեմ։ Հիասթափություն ու տխրություն ենք զգում։ Մեր ոգին բարձր էր, զգում էինք, որ կարող ենք դուրս գալ կիսաեզրափակիչ։
Ներողություն եմ խնդրում պորտուգալացի ժողովրդից։ Մարոկկոն կիսաեզրափակչում է, որովհետև նրանք դրան արժանի են»,- Սիլվայի խոսքերն է փոխանցում Թոմ Կունդերտը։