71-ամյա Լուի վան Գալը, որը Նիդերլանդների հավաքականի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալուց հետո հեռացավ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից և հայտարարեց կարիերան ավարտելու մասին, նշել է, որ գուցե վերադառնա մարզչական աշխատանքին։
«Սա խաղացողների լավագույն խումբն էր, որի հետ աշխատել եմ իմ մարզչական կարիերայում։ Սա նվեր էր՝ ծեր տարիքում։
Արդեն ասել եմ, որ, հավանաբար, չեմ շարունակի կարիերաս, բայց միշտ դժվար է միանշանակ ասել։ Նայեք Դիկ Ադվոկատին»,- վան Գալի խոսքերն է փոխանցում NOS-ը։