Թուրինում (Իտալիա) ավարտվել է գեղասահքի համաշխարհային Գրան պրիի եզրափակիչի տղամարդկանց մրցաշարը։
Հաղթող է ճանաչվել ճապոնացի գեղասահորդ Սեմա Ունոն, ով երկու ծրագրերի արդյունքներով հավաքել է 304,46 միավոր։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ունոյի հայրենակից Սոտա Յամամոտոն (274,5), երրորդը՝ ամերիկացի Իլյա Մալինինը։
24-ամյա Ունոն ՕԽ-2018-ի արծաթե մեդալակիր է, 2022 թվականի աշխարհի չեմպիոնը։