Միլանի «Ինտերը» մտադիր է մշտական հիմունքներով թիմում պահել պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիի, որին վարձակալել էր «Լացիոյից»: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
«Ինտերն» աշխատում է Աչերբիի հետ մրցաշրջանի ավարտին լիարժեք պայմանագիր կնքելու ուղղությամբ: Կենտրոնական պաշտպանը ցանկանում է և կպնդի, որ մնա: «Լացիոն» նրա համար 3,5 — 4 մլն եվրո է պահանջում, բայց միլանցիները ցանկանում են ավելի քիչ վճարել՝ շուրջ 1.5 մլն եվրո, եթե «Ինտեը» հայտնվի ՉԼ 2024/25 խաղարկությունում»,- գրել է Սկիրան:
«Ինտերը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: