«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն կիսվել է փետրվարին կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Պորտուի» դեմ խաղի, ինչպես նաև այս մրցաշարի հետ կապված միլանյան ակումբի ծրագրերի մասին։
«Չեմպիոնների լիգան ամենակարևոր մրցաշարն է, մեզ՝ խաղացողներիս համար, հենց այստեղ ենք մենք զգում ամենալավը. այս օրհներգով հանդիպումները սկսելը միշտ յուրահատուկ բան է տալիս: Մենք ցանկանում ենք փորձել մեծ արդյունքներ գրանցել Չեմպիոնների լիգայում, բայց նախ պետք է մտածել լիգայի, Իտալիայի գավաթի և Սուպերգավաթի մասին։ «Պորտուի» հետ խաղից առաջ դեռ շատ խաղեր կան անցկացնելու, բայց այս տարի Չեմպիոնների լիգայում մենք ցանկանում ենք ավելիին հասնել, քան նախորդ մրցաշրջանում»,- լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի խոսքերն է մեջբերում Jacko-ն։
Ինտերն ու Պորտուն 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնեն փետրվարի 22-ին՝ Միլանում։